«Օրումիե Շենռիզ» բիտումի վերամշակման գործարանի շահագործումը
2022թ․ապրիլին երկրի նախագահի գլխավորած պատվիրակության՝ Արևմտյան Ատրպատական նահանգ կատարած այցի ժամանակ, Ճանապարհների և քաղաքաշինության մեծարգո նախարար պարոն Ղասեմիի ներկայությամբ տեղի ունեցավ երրորդ սերնդի տեխնոլոգիաներով հագեցած «Օրումիե Շենռիզ» բիտումի վերամշակման գործարանի շահագործման հանձնման արարողությունը։ Այս տեսանյութում պատկերված են «Օրումիե Շենռիզ» բիտումի վերամշակման գործարանի կառուցման և սարքավորումներով վերազինման փուլերը։
«Օրումիե Շենռիզ» բիտումի վերամշակման գործարանի բիտումային արտադրանքը
«Օրումիե Շենռիզ» բիտումի վերամշակման գործարանը, ունենալով առաջատար և ժամանակակից արտադրական համակարգ, կարող է արտադրել մաքուր բիտումի տարբեր տեսակներ՝ տարբեր դասերի և զանազան բնութագրերով։ Ուստի, հաշվի առնելով երկրի ներքին պահանջները, ինչպես նաև տվյալ արտադրանքի պահանջարկի հարցում հարևան երկրների ներուժը՝ ներկա դրությամբ սույն վերամշակման գործարանը քայլեր է ձեռնարկել տարբեր բնութագրեր ունեցող մաքուր բիտումի տարբեր տեսակներ արտադրելու ուղղությամբ։ Ազգային և միջազգային ստանդարտներին համապատասխանելը պարտադիր է, և այս առումով տարբեր երկրներում, այդ թվում՝ մեր սիրելի երկիր Իրանում հաճախորդները ճանապարհաշինության ոլորտում օգտագործում են ներթափանցող, մածուցիկ և ֆունկցիոնալ դասի բիտումներ:
«Օրումիե Շենռիզ» բիտումի վերամշակման գործարանի կողմից արտադրվում են հետևյալ արտադրատեսակները՝
Մենք այստեղ խոսում ենք ճանապարհային արգելապատնեշների տեսակների, դրանց կիրառության և արգելապատնեշներին առնչվող տարբեր հարցերի շուրջ։
- 40/50 բիտում
- 60/70 բիտում
- 85/100 բիտում
Ինչպես պարզ է դառնում բիտումի անվանումից, արտադրանքի այս տեսակը չափվում է որոշակի չափ և ծավալ ունեցող տարայի մեջ լցված բիտումի նմուշի մեջ Վիկատ ասեղի ներթափանցման մակարդակի հիման վրա: Նմուշի ստանդարտ ջերմաստիճանը 25 աստիճան ցելսիուս է, և ստանդարտը թույլ է տալիս օգտագործել նաև ստանդարտով սահմանված այլ ջերմաստիճաններ՝ հաշվի առնելով բիտումի օգտագործման վայրի շրջակա միջավայրի պայմանները:
- AC-10
- AC-20
Մածուցիկ բիտումներն ավելի շատ ի ցույց են դնում տարբեր ջերմաստիճաններում բիտումի էֆեկտիվության ու մածուցիկության, ասֆալտի գործարանում այլ նյութերի հետ բիտումի միախառնման չափը, քան բիտումի օգտագործման վայրի ջերմաստիճանային պայմանները։
Պատվերների գրանցում
Կապվեք Ուրմիա Շենրիզ
- PG 58
- PG 64
- PG 70
Մաքուր բիտումի ամենակարևոր և, իհարկե, ամենաարդի դասակարգումը հիմնված է տարբեր ջերմաստիճաններում դրա ֆունկցիոնալության հատկանիշի վրա: Ֆունկցիոնալությունը ցույց է տալիս տարբեր ջերմաստիճաններում մաքուր բիտումի վարքագիծը ծանրության տակ գտնվելիս: Այլ կերպ ասած, շահագործման համար սահմանված ժամկետի ընթացքում ասֆալտը պետք է ցանկացած ջերմաստիճանային պայմաններում լավագույնս դիմակայի իրեն հասցվող ճնշումներին։
Ֆունկցիոնալ բիտումները գրվում են PG XX-YY տեսքով, որտեղ ձախ կողմի երկու թվերը ցույց են տալիս բիտումի առավելագույն միջին ջերմաստիճանը յոթ օր անընդմեջ, իսկ ձախ կողմի բացասական նշանով երկու թվերը՝ բիտումի նվազագույն ցածր ջերմաստիճանը։
«Օրումիե Շենռիզ» բիտումի վերամշակման գործարանը և լաբարատորիան
Տարբեր բնութագրերով բիտումի դասակարգման և հատկապես ֆունկցիոնալությունը սահմանելու համար անհրաժեշտ են առաջադեմ ու ժամանակակից սարքավորումներ: «Օրումիե Շենռիզ» բիտումի լաբորատորիան, ունենալով ներթափանցման, մածուցիկության և ֆունկցիոնալության տեսանկյունից բիտումի դասակարգման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները, կարող է կատարել նման կարևոր աշխատանք։
Քանի որ բիտումի անվան ընտրությունը իրականացվում է անալիզների իրականացման միջոցով, հաճախորդի կողմից պահանջվող մաքուր բիտումի դասակարգման գործում ամենակարևոր դերակատարում ունեցող գործոններերից են սարքավորումների ճշգրտությունը, կարողունակությունը և չափորոշումը։
«Օրումիե Շենռիզ»-ի լաբորատորիայում լիովին ավտոմատացված և բարձր ճշգրտության սարքավորումների կիրառման արդյունքում արտադրված արտադրատեսակները շատ ավելի նույնական են հաճախորդի կողմից պահանջվող արտադրանքին, ինչն էլ հանգեցնում է հաճախորդի դրական կարծիքին ու գոհունակությանը:
«Օրումիե Շենռիզ»-ի լաբորատորիան 200 քմ մակերեսով տարածքում, որն ամբողջությամբ պատված է ներկա դրությամբ աշխարհում առկա լավագույն նյութերով պատրաստված դարակաշարերով և պահարաններով, ստեղծել է ընդարձակ և համապատասխան միջավայր բիտումի անալիզներ իրականացնելու համար։
Լաբորատորիայի տարածքը բաղկացած է երեք հատվածից՝ թիվ 1 միջանցք , թիվ 2 միջանցք և կղզյակ, որտեղ լաբորատոր սարքավորումները դասավորված են կանոնավոր կերպով և ըստ բիտումի արտադրատեսակի:
Ճանապարհաշինության ոլորտում օգտագործվող բիտումն ըստ տեսակի և ճանապարհաշինական պայմանների բաժանվում է հետևյալ խմբերի՝ մաքուր բիտում, լուծվող բիտում, էմուլսիոն բիտում և ձևափոխված բիտում:
Ի՞նչ է մաքուր բիտումը
Հում նավթի զտման մնացորդները թորման աշտարակներում՝ նորմալ ճնշման տակ և վակուումի մեջ, և կամ բիտումի վերամշակման գործարաններում թորման աշտարակի մնացորդների օդահարստացումից ստացված արտադրանքը:
Հում նավթը կազմված է տարբեր նյութերից, որոնք զտարանում տարանջատվում են միմյանցից՝ ըստ իրենց եռման կետի։ Հում նավթը միջավայրի ճնշման տակ տաքացվում է մինչև 350 աստիճան ցելսիուս, որպեսզի դրա թեթև մասերը, ինչպիսիք են գազը, բենզինը, կերոսինը, դիզելային վառելիքը և այլն, գոլորշիանան և թորման աշտարակի ստորին հատվածում մնան ծանր յուղերը, մազութը, բիտումը և այլն:
Բիտումը և ծանր յուղերը մինչև 400 աստիճան ցելսիուս տաքացնելու արդյունքում մնացած ցնդող նյութերը թորման աշտարակի վերևի հատվածից դուրս են գալիս, և ի վերջո թորման աշտարակի ստորին մասում մնում է բիտումը։
Խառնուրդների տարանջատման մեկ այլ տարածված մեթոդ է օդահարստացման մեթոդը, որի դեպքում ճնշման տակ գտնվող օդ է ներարկվում աշտարակի մեջ եղած տաք բիտումին, որի հետևանքով բիտումի մոլեկուլներում առկա ջրածնի ատոմները միախառնվում են օդում առկա թթվածնի հետ և նրա խառնուրդների հետ միասին տարանջատվում բիտումից։ Vacuum batuum(VB)-ում առկա սահմանափակ յուղային նյութերն առանձնացվում են և ստացվում է մաքուր բիտում։
Բիտումը հում նավթի ամենածանր վերամշակված ձևն է և դրա ամենաբարդ բաղադրիչներից մեկը՝ պինդ և կիսապինդ տեսքով, մածուցիկ հատկություններով: Մաքուր բիտումը ունի նաև բնական և կուպրային ծագում, սակայն ճանապարհաշինության ոլորտում օգտագործվող մաքուր բիտումը հիմնականում ստացվում է հում նավթի վերամշակման արդյունքում:
Ճանապարհաշինության ոլորտում մաքուր բիտումները բաժանվում են երեք տարբեր կատեգորիաների՝ հիմնված ներթափանցման, մածուցիկության և ֆունկցիոնալության հատկանիշների վրա:
Մաքուր բիտումները ըստ ներթափանցման աստիճանի
Ըստ լաբորատոր սահմանման՝ բիտումի ներթափանցման աստիճանը սահմանվում է 5 վայրկյանում 100 գրամ ճնշման տակ և 25 աստիճան ցելսիուս ջերմաստիճանում բիտումի մեջ ստանդարտ լաբորատոր ասեղի ներթափանցման խորությամբ (տասներորդական միլիմետրերով)։ Օրինակ՝ եթե ասեղը 5 վայրկյանում ներթափանցել է 6-7 մմ խորությամբ, ապա մենք կունենանք 60/70 բիտում:
Օդով կլանված և մաքուր բիտումի ներթափանցման աստիճանը սահմանելու ամենակարևոր և հիմնական նպատակներից ու կիրառություններից մեկն այն է, որ առավել հեշտ լինի բիտումի անվան ընտրությունը և տեսակի որոշումը՝ բիտումի օգտագործման վայրի կլիմայական պայմաններին համապատասխան: Փորձը ցույց է տալիս, որ որքան տաք է տվյալ տարածքի կլիման, այնքան ավելի ցածր ներթափանցման աստիճան ունեցող բիտում (կոշտ բիտում, օրինակ՝ 40-50) է օգտագործվում, և որքան սառն է տվյալ տարածքի կլիման, այնքան ավելի բարձր ներթափանցման աստիճան ունեցող բիտում (փափուկ բիտում, օրինակ՝ 85-100) է օգտագործվում։
Մաքուր բիտումները ըստ ներթափանցման աստիճանի բաժանվում են կատեգորիաների՝ համաձայն Իրանի ազգային թիվ 12505-1 ստանդարտի թիվ 1 և 2 աղյուսակների:
Ելնելով ներթափանցման աստիճանից՝ մաքուր բիտումի հետ կապված այլ անալիզները ներառում են փափկեցման կետի, բռնկման կետի, առաձգականության, լուծելիության, տեսակարար կշռի, զանգվածի փոփոխության սահմանումը և բծերի անալիզ:
Մաքուր բիտումն ըստ մածուցիկության
Մածուցիկությունը կապն է լարվածության և հոսող նյութի (ինչպես օրինակ բիտումի) դեֆորմացիայի արագության միջև։ Մածուցիկության և խտության հարաբերակցությունը կոչվում է կինեմատիկական մածուցիկություն:
Մածուցիկությունը ճանապարհաշինության մեջ պահանջվող բիտումի տեսակի սահմանման կարևոր գործոններից մեկն է: Հիմնականում, որքան ցածր է բիտումի մածուցիկությունը, այնքան ավելի հեշտ է այն օգտագործել ասֆալտի արտադրության և տարածման համար։ Այլ կերպ ասած, բիտումի տեղափոխումը հիմնական ցիստեռններից մինչև խառնիչ ցիստեռն, ինչպես նաև բիտումի խառնումը այլ նյութերի հետ առավել հեշտ է իրականացվում: Սակայն մածուցիկությունը ուղղակիորեն կապված է ասֆալտի կանգունության և ջերմաստիճանի փոփոխությունների հետ։ Եթե բիտումի մածուցիկությունը ցածր է, ապա ամառվա շոգին բիտումը մածուկի տեսք է ստանում և պատճառ դառնում, որ ասֆալտը երթևեկության ծանրաբեռնվածության տակ ալիքաձև դառնա և պղտորվի։ Մյուս կողմից, եթե բիտումի մածուցիկությունը չափազանց շատ լինի, ապա ձմռանը ասֆալտը կճաքի և կոչնչանա: Այս բոլոր խնդիրները չափազանց կարևոր են դարձնում բիտումի մածուցիկության աստիճանի սահմանումը:
Մաքուր բիտումները ըստ 60 աստիճան ցելսիուս ջերմաստիճանում մածուցիկության աստիճանի բաժանվում են կատեգորիաների՝ համաձայն Իրանի ազգային թիվ 12505-2 ստանդարտի թիվ 1, 2 և 3 աղյուսակների:
Բիտումի մածուցիկության անալիզները ներառում են՝ մածուցիկություն 60 աստիճան ցելսիուս ջերմաստիճանում, կինեմատիկական մածուցիկություն 135 աստիճան ցելսիուս ջերմաստիճանում, ներթափանցման աստիճան, բռնկման կետ, լուծելիություն, տեսակարար կշիռ, առաձգականության ինդեքս և բծերի անալիզ: